Շոու-բիզնես

«Ես էլ այդպես թռչկոտելով եկա հասա 30-ի»․ այսօր Սիլվա Հակոբյանի ծննդյան օրն է (լուսանկար)

Երգչուհի Սիլվա Հակոբյանը այսօրն նշում է իր 30-ամյակը։ Նա իր ինստագրամյան էջում լուսանկար է տեղադրել և գրառում կատարել․

Silva Hakobyan

«Ասում են 20-ից հետո տարիներն ավելի արագ են թռչում ! Ես էլ այդպես թռչկոտելով եկա հասա 30-ի մինչդեռ շատերի կարծիքով ես դեռ 17 տարեկան եմ ) Տարիների հետ շատ բան է փոխվել,բայց մի բան միշտ մնում է անփոփոխ՝ հոգիս,որը մանուկ է ու մանկան պես մաքուր ! Նրա շնորհիվ, ես դեռ հավատում եմ,որ կյանքում միշտ ԲԱՐԻՆ է հաղթում,որ ՄԱՐԴ լինելուց մեծ առավելություն ու առաքելություն չի կարող լինել ոչ մեկի համար,որ միայն սիրով ու նվիրումով կարող ես հասնել կյանքի այն կետին,որին ձգտում ես ! Գնահատիր ժամանակդ, ընտանիքդ,իրական ընկերներիդ և իհարկե ինքդ քեզ,քանի որ միայն այդպես կարող ես հավատարիմ մնալ սկզբունքներիդ… Շնորհակալ եմ ինձ ապրեցնելու,սիրելու ու գնահատելու համար  ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ..»

Երկրպագուները շնորհավորել են երգչուհուն՝ մաղթել երջանկություն և բեղմնավոր  աշխատանք, Bavnews-ը ևս միանում է շնորհավորանքներին։

Կիսվել նյութով