Շոու-բիզնես

«Ես ավելի ուժեղ եմ ձեզանով» ․Նադեժդա Սարգսյանի վերջին գրառումը

Նադեժդա Սարգսյանի ֆեյսբուքյան էջը բաց դուռ է հիշեցնում։ Մտնում, հուզիչ բառեր են գրում, հուշեր պատմում, համատեղ նկարներ տեղադրում ու ․․․ վերջում՝ Նադյուշս, Նադյաս, Նադյա ջան․․․ Նրան մտերիմներն են, սաները, արվեստին մոտ կանգնած մարդիկ, ճանաչողները։

Յուրօրինակ մի աստղաբույլ է հավաքվել․ յուրաքանչյուր խոսքի մեջ սրտի բաբախյուն է լսվում։ Անկեղծ ու հուզիչ։ Ակամայից հիշում եմ Համո Սահյանի բառերը․

Որ ժամին ձեր սիրտը կուզի,

Իմ դուռը բաց է։

Մի նայեք, որ պատուհանիս

Լույսը հանգած է։

Քուն ու արթուն մի հարցրեք,

Ներս եկեք, տուն է։

Մինչև անգամ հույսն էլ քնի,

Հոգսը արթուն է։

Փորձում եմ գտնել նրա վերջին գրառումը։ Լատինատառ է գրել, երևի հեռախոսով․ «Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների և աղոթքների համար։ Ես ավելի ուժեղ եմ ձեզանով․․․»։

Այո, մարդը միայն սիրով է ուժեղ։

Աղբյուր՝ hraparak.am

 

Կիսվել էջում