Շոու-բիզնես

«Ես այսօր հատուկ եկել եմ Հայաստան, որ երեկոյան միանամ իմ հայրենակիցներին»․Իվետա Մուկուչյան

«Ես արդեն Հայաստանում եմ։

Վերադարձա, քանի որ անտանելի էր հեռավորությունից հետևել, թե ինչպես է քո ու ողջ ազգաբնակչության համար պայքարում մարդկանց ահռելի մի բազմություն, իսկ դու առավելագույնն՝ ինչ կարողանում ես անել ելույթներիդ արանքում, համակարգչի էկրանի առջև նստելն ու իրադարձությունների զարգացումներին հետևելն է։

Ես արդեն այստեղ եմ ու այսօր երեկոյան կմիանամ իմ հայրենակիցներին, իսկ դրա համար մի քանի պատճառ ունեմ.

Մեր հայրենիքը ժողովրդինն է. սա փաստ պետք է լինի բոլորի և յուրաքանչյուրի համար։

Ժամանակները փոխվել են, իսկ նոր «դարը» արդարության և խաղաղության նորովի գիտակցմամբ պետք է առանձնանա։

Ու հավատացեք կարևոր չէ, թե ով կղեկավարի երկիրը, գլխավորն այն է, որ տվյալ անձն անսահման սիրի իր երկիրն ու ժողովրդին, առաջնորդվի արդարամտությամբ։

Սա այսօրվա գլխավոր հրամայականն է․․․»

 

Կիսվել նյութով