Մամուլ

Եկել է Հայաստանում արարման, ստեղծման, տնտեսական հեղափոխությանը նոր ուժ տալու ժամանակը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրը սկսեց ուղիղ եթերով։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, ովքեր գնացել են ընտրատեղամաս ևարել իրենց ընտրությունը, շնորհավորեց բոլոր արդեն խորհրդարանական և արտախորհրդարանականուժերին․

«Եկել է Հայաստանում արարման, ստեղձման, տնտեսական հեղափոխությանը նոր ուժ տալու ժամանակը։Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը, Արցախի Հանրապետությունը  պետք է միանան և նպաստեն ազգային երազանքերի իրականացմանը։

Մենք պետք է զարգացնենք ժողովրդավարության, ստեղծենք  բանավեճի և քննարկումների մթնոլորտը։ Եվ այս ամենըմիտված է լինելու մի բանի՝   մեր երազանքներիիրականացմանը և մեր ցանկալի հայրենիքի ստեղծմանը։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն քաղաքացիների մասին,ովքեր իրենց վստահության քվեն տվել էին այլ կուսակցությունների․

«Մենք խոստանում են,որ իրականացնելու ենք նաև այն մարդկանց երազանքները, ովքեր քվեարկել են այն կուսակցություններիօգտին, որոնք  չեն հայտնվել խորհրդարանում»։

Վերջում էլ Նիկոլ Փաշինյանըհույս հայտնեց կցվել գործի և սկսել նոր երկրի կառուցումը։

Կիսվել նյութով