Մամուլ

«Եթե «Կուզին գերեզմանը կուղղի», ապա ՎԱՐԴԱՆԱՆՔ ռեստորանին ոչ մի բան չի ուղղի»

Նարինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե «Կուզին գերեզմանը կուղղի», ապա ՎԱՐԴԱՆԱՆՔ ռեստորանին ոչ մի բան չի ուղղի։ Այսօր Ոստիկանությունից նամակ ստացա, որ այս ռեստորանը վարչական իրավախախտման պատճառով ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Նույնն էլ պատասխանել էին Անահին Բախշյանին։

Սակայն այժմ ռեստորանը մի քանի դահլիճներից երաժշտություն է դղրդացնում։ Երբ օրեր եկան մեր տանը աղմուկի մակարդակը չափելու, ասացին, որ ընդունված կարգի համաձայն 50-60 տոկոս ուժգնությամբ են չափում, այն դեպքում, երբ ռեստորանը հենց հիմա100 տոկոս ուժգնությամբ է նվագում։ Բացի այդ էլ, կանխավ զգուշացրել էին ռեստորանի սեփականատիրուհուն։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ես մեր տանն ընդունել եմ ոստիկանների, թաղապետարանի աշխատակիցների, որոնք ասացին, ռեստորանի սեփականատերը’ Ռուզանը, զգուշացվել է, և նրանից գրավոր պարտավորություն են վերցրել։

Եվ հիմա ես սպասում եմ, թե այս տեռորը ե՞րբ պիտի վերջանա, որ 70 բուհական քննական տետրերը կարողանամ ստուգել։ Սա լռության, հասարակական անդորրի և հասարակական կարգի կոպիտ և շարունակական խախտում է։ Եթե մի քանի անգամ պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում են նույն կերպ, պետք է դրանց գործունեությունը կասեցնել։

Կարծում եք, թե մի առանձին ռեստորանի հա՞րց է։ Ո’չ, սա նոր իշխանության կողմից թմբակահարվող անպատժելիներին և ապօրինաբար գործողներին պատժելու ունակության հարց է։ Չեմ կարող հավատալ որևէ փոփոխության, քանի դեռ ՎԱՐԴԱՆԱՆՔ և այլ ռեստորաններ շարունակում են մարդու առողջոթյան և հանգստի դեմ ուղղված այս տեռորը։ Ողջ խնդիր այն է, որ այդ տեռորիստներն աշխատում են նաև նոր կառավարության դեմ»։

Կիսվել նյութով