Աշխարհ

Եգիպտացի հայտնի երգչուհուն դատապարտել են նրա համար, որ խորհուրդ է տվել Նեղոս գետից ջուր չխմել

Եգիպտացի հայտնի երգչուհուն Եգիպտոսի դատարանը Շերին Աբդել Վահաբին դատապարտել է վեցամսյա ազատազրկման և տուգանել 283 դոլարով:

Դատարանի կարծիքով անվանի երգչուհու խորհուրդը վիրավորանք է պետության հասցեին:

2016թ.-ին Վահաբը Լիբանանում կայացած փառատոնի ժամանակ կատարել է «Դու խմե՞լ ես Նեղոս գետի ջուրը» երգը, բայց կատարումից առաջ մարդկանց խորհուրդ է տվել նման բան չանել, քանի որ ջրում հայտնաբերվել են շիստոսոմոզ առաջացնող բացիլներ:

Կիսվել նյութով