Մամուլ

«Դու դեռ կհանդիպես զոն նայող Կարիճ Լիլոյին ու ատվիչայ կլինես սրա համար». Ո՞վ է սպառնում Արուս Տիգրանյանին

«Լավ Երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը կանանց և աղջիկների տոնին նվիրված ռեպորտաժ էր պատրաստել, որի շրջանակներում այցելել էր կանանց գաղութ: Այս ռեպորտաժը խիստ քննադատության արժանացավ համացանցում և մամուլում:

Շատերն արձագանքել են հենց Արուսիկ Տիգրանյանի ֆեյսբուքյան էջում՝ թողնելով իրենց գրառումները: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

«Վաաաաայ Արուս, մյուս մարտի 8-ին քեզ պիտի Խորենացի մեդալ տան…»:

«Ով կարող էր մտածել նման բան, եթե ոչ մեր հանճարը ։ Կեցցես:

«Մեր սիրելի Արուսիկ: Միշտ անհամբեր սպասում եմ քո պատրաստած նյութերին, բայց էս մեկն էդքան էլ սրտովս չէր, ինչքան էլ հումորով վերաբերվենք»:

«Վայ Արուսիկ չմեռնես դու տնեցիք վախենան,էտ ինչ դեմք ես դու:))))»:

«Ով հասկանա էս ծրագրի ինչն էր հումորով, կիսվեք, ես էլ ծիծաղեմ… ուրիշա, երբ Դուք փողոցում պատահական մարդկանց հետ եք խոսում, լրիվ այլ, երբ Դուք գիտեք՝ ուր եք գնում… անկեղծ, հիասթափված եմ…»:

«Ոչ ինչ էլ սիրունիկ չէր։ Ամոթ է»:

« Հարգելի Արուս, երբևէ լսե՞ք եք հատուկ պայմաններում գտնվող անձանց կրկնազոհացման, զգայուն մոտեցման մասին։Գիտե՞ք արդյոք՝ որքան աշխատանքներ են փորձ արվում կատարել այս անձանց հասարակության մեջ վերասոցիալականացնելու համար, նրանց նկատմամբ դիրքորոշումների փոփոխության ուղղությամբ։ Ձեր կատարած աշխատանքը՝ առնվազն ոչ կոմպետենտ մոտեցում է ռիսկային ու խոցելի խմբում գտնվող անձանց նկատմամբ՝ անգամ եթե վերջիններս իրենց կամքով են մասնակցել։ Ցավում եմ, որ նմանատիպ մոտեցում ունեք այսքան կարևոր հարցի շուրջ»։

«Ընդհանրապես քեզ պետք էր դրսից ներս չթողնելը, ուր մնաց սիրունիկ ռեպորտաժ նկարեիր.. Շատ անտակտ աղջիկ դուրս եկար»:

«Դու դեռ կհանդիպես երբեմնի զոն նայող Կարիճ Լիլոյին ու ատվիչայ կլինես սրա համար քուրս»:

«Այս կալանավայրի հաղորդումը համարում եմ չհաջողված ու սխալ «թիրախ» ընտրած։ Հ.Գ. Նախկինում հավանում էի շատ Ձեր ռեպորտաժները ու կալանավայրում էլ ծանոթ չունեմ։ էս տեմպերով կարողա սկսեք բոցեր անել հաշմանդամների, հոգեկան հիվանդների և այլ խոցելի խմբերի վրա, ինչը անթույլատրելիա Արուսիկ ջան ու լավ կլինի խոստովանեք ու հրապարակավ ներողություն խնդրեք «Կալանավայրի հերոսներից » այս տհաճ մարտի 8-յան նվերի համար»։

«Ուղղակի պարտավոր եք ներողություն խնդրել այս կանանցից: Սա ոչ միայն գռեհիկ ցինիզմ է, այլ նաև մարդու իրավունքների կոպիտ խախտում, որի համար լուրջ երկրներում լրջորեն հատուցում են: Լավ իրավաբան ունենան դուք էդպես հեշտ չեք պրծնի: Չնայած, մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ ավելի հավանական է, որ դուք հաջորդիվ ռեպորտաժ նկարեք հոգեբուժարանում, հետո տժժաք ֆիզիկական արատներ ունեցող մարդկանց վրա և այդպես շարունակ, քան թե ներողություն խնդրեք»։

«Անտակտ, տգետ ու զազրելի ռեպորտաժ էր, հարգելի Արուսիկ։ Ցավում եմ, որ Ձեր գիտելիքների ու լրագրողական բազան այսքան ճղճիմ ու ցածր որակի է։ Ավելին ասեմ, ներկայացված ռեպորտաժում գրեթե բոլոր կանայք խոսում էին շատ զուսպ, կիրթ ու հաճելի, իսկ Դուք ահավոր տհաճ էիք նայվում… Սպառել եք Ձեզ!!»:

«Շատ վատ մտահաղացում էր։ Մինչև վերջ չկարողացա նայել։ Ախր դուք լավ լրագրող եք, ունեք բացառիկ հումորի զգացում, բայց այստեղ բացի նրանից, որ հումոր չկար, կար ընկնավոր մարդու նվաստացում։ Մի արեք նման բան։ Չեմ ցանկանա նման բան ևս մեկ անգամ տեսնել ձեր կողմից»։

«Տակտի իսպառ բացակայություն։ Արի Գյումրի քեզ կբացատրեն հումորը որն է»։

Նյութի աղբյուր՝ infosarm.ru

Կիսվել նյութով