Շոու-բիզնես

Դիմում եմ բոլոր լրատվական կայքերին. վերջ տվեք ձեր ինտրիգներին. Ալինա Մարտիրոսյան

ԴԻՄՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ:
Վերջ տվեք ձեր ինտրիգներին: Երբ որ իմ կամ Կարենի էջերից նկար ու ստատուս եք վերցնում տպագրում, ապա գոնե բարի եղեք ձեր շիզոֆրենիկ օգտատերերի վիրավորանքները ջնջել: Ներողություն խնդրող վիժվածքների կոլլեկցիա չենք հավաքելու, ինչքան եղավ, հերիքա: Ձեզ ի՞նչա թվում, դրանք անպատասխան են մնում: Իհարկե ոչ, բայց դա չի հարցը, հարցը նրանումա, որ ամեն անգամ մի հոդված կարա նորից փաթաթվի Կարենի վրա: Հիմա էլ մի վիժվածքի սպանելու համար դատվի դուք ձեզ լավ կզգա՞ք: Համոզված եմ, որ մարդ եք ու դրանից ձեզ լավ չեք զգա, դրա համար ուշադիր եղեք, չե՞ որ դա ձեր աշխատանքնա, որպես մակարդակով ու վստահելի լրատվամիջոց: Պարզ օրինակ՝ BRAVO.am-ը թույլ չի տալիս ոչ մի անձնական վիրավորանք իրա կայքի մեկնաբանություններում: Կարծում եմ դժվար չի, բացի ձեր ռեյտինգը, մտածեք նաև ՃԻՇՏ ու գովելի ռեյտինգի մասին: Ափսոս, որ մեր պետությունը այդ ուղղությամբ որևէ օրենք չի գրում, որով կարգելվի հասարակական կայքերում անձնական որևէ վիրավորական միտք: Ավելացնեմ նաև, որ մեր բոլոր նկարներն ու ստատուսները մեր ընկերների ու բարեկամների համար են:

 

Նյութը` Ալինա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Կիսվել նյութով