Օգտակար

Դեղձի օգտակար հատկությունները, այն ունի շատ վիտամիններ

Դեղձի օգտակար հատկությունները, այն ունի շատ վիտամիններ

Այն ոչ միայն համեղ, այլև օգտակար հատկություններով և վիտամիններով հարուստ միրգ է, որը առաջին անգամ մշակվել է Չինաստանում։

Այն պարունակում է վիտամին E, C, PP, K, B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ, կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն։

Դեղձի օգտակար հատկությունները

Մրգի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ: Սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:

Օգնում է կանխարգելել վաղաժամ ծերացումը: Կարող է օգնել կանխարգելել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է օստեոպարոզը: Արդյունավետ միջոց է սթրեսի դեմ: Կարող է նպաստել արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:

Պաշտպանում է մաշկը ջրազրկումից, ազատ ռադիկալներից: Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, առողջ ու գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ տեղադրել մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:

Այն ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար:

Եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:

դեղձի

Դեղձը հարուստ է հակաօքսիդանտներով, կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դրա մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:

Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիսանում: Լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:

Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում վերացնել այրոցը, փորկապությունը, ճնշում է ստամոքսաղիքային տրակտում ընթացող բորբոքաային պրոցեսները։

Կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու պահպանում արյան նորմալ ճնշումը:

Այն նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը:

Գլխավոր օգտակար հատկություններից մեկն ամրապնդող ազդեցությունն է, որն անհրաժեշտ է երկարատև հիվանդությունից հետո հյուծված մարդկանց։ Այս միրգն օգնում է նաև ցածր հեմոգլոբինի դեպքում։

Այս պտուղը հարուստ է կալիումի աղերով, այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել սրտի հիվանդությունների, այդ թվում՝ սրտի ռիթմի և հիպերտոնիկ խանգարումների դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։

Կիսվել նյութով