Մամուլ

Դեկտեմբերի 10-ը՝ մարդու իրավունքների պաշտպանության օր

Դեկտեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ Ամսաթիվը պայմանավորված է նրանով, որ 1948թ.-ի այս օրը` դեկտեմբերի 10-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը հետագայում թարգմանվեց 360 լեզուներով։

Օրվա առիթով մարդու  ՀՀ իրավունքներ պաշտպան Արման Թաթոյանը հղել է իր ուղերձը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը․

«Մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլորիս միավորված, համատեղ ջանքերը, իսկ պետությանը պարտավորեցնում ստեղծել յուրաքանչյուր մարդու իրավունքի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ: Դրանց թվում ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի է մեծանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությունը»։

«Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունը անցկացել էր սոցիալական հարցում՝ պարզելու, թե Հայատանում մարդու որ իրավունքներն են ոտնահարվում։ Պատասխանների մեջ գերակշռում էին հետևյալ պատասխանները՝ խոսքի ազատության, աշխատելու, ստեղծագործական ազատությունների։

Ըստ հարցվածների՝ հիմնականում պաշտպանված են երեխաների, նրանց կրթության, մարդու ազատության և ազատ տեղաշարժվելու  իրավունքը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով