Մամուլ

Դատարանի դահլիճից ազատ արձակվեց Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանների հայրը

2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ի կողմից տրանսպորտային կեղծ կտրոններ վաճառելու գործով դատարանում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է կեղծ կտրոններ պատրաստելու գործով դատական նիստը և հրապարակվել է այս գործով վճիռը:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ դատարանի դահլիճից ազատ են արձակվել այս գործի շրջանակներում կալանավորված Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ Սամվել Բարխոյանը և Արտյոմ Գալստյանը: Տեղեկացանք, որ գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նրանց ազատազրկման է դատապարտել, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել: Ինչպես հայտնի է` կեղծ կտրոնների գործով կալանավորել էր 6 անձ, որոնց մեջ էր Սամվել Բարխոյանը՝ հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրը: Այս գործով արդեն մեկ տարի է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննությունը էր ընթանում:

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվել նյութով