Մամուլ

Դանիայում մարդը կարող է փախչել բանտից. Աշխարհում հայտնի ծիծաղելի օրենքներ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա հետ կապված առաջարկում ենք կարդալ աշխարհում հայտնի 10 օրենքներ, որոնք կարդալիս պարզապես անհնար է զսպել ծիծաղը և զարմանքը։

1․ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում կարելի է սպանել արջերին, սակայն, եթե սպանում ես, ապա նրանց հետ լուսանկարվում և հրապարակում համացանցում, կարող ես դատապարտվել։

2․ Ֆրանսիայի կանոնադրության մեջ կա կետ, որը արգելում է խոզին դնել Նապոլեոն անունը։

3․Անգլիայի սահմանադրությունը արգելում է մարդկանց մահանալ պառլամենտում, քանզի այնտեղ մահացածին պարտավոր են հողարկավորել, ինչպես քաղաքական գործչի։

4․Շոտլանդիայի բնակիչները պարտավոր են իրենց դուռը բացել բոլոր այն թեկուզ անծանոթ մարդկանց առաջ, ով խնդրում է օգտվել սանհանգույցից։

5․ Իտալական Տրոպեյա քաղաքում կա խտրականություն՝ ով կարող է լողազգեստով զբոսնել լողափով։

Գեր և ոչ մոդելային կառուցվածք ունեցող կանանց դա արգելվում է, քանզի նրանք կարող են մարդկանց էսթետիական տհաճություն պատճառել։

6․Հոնկոնգում կինը կարող է սպանել իրեն դավաճանած ամուսնուն, սակայն առանց արտաքին միջոցի կիրառման։

7․ Դանիայում մարդը կարող է փախչել բանտից։ Իհարկե, նրան կարող են բռնել, սակայն փախուստի փորձի համար չեն դատի։

8․Սինգապուրում արգելովում է մաստակ ծամելը։

9․Վատիկանում և Ֆիլիպիններում արգելվում է ամուսնալուծվելը։

10․ Դանիայում մարդը կարող է չվճարել ռեստորանի հաշիվը, եթե նա այն ուտելուց հետո չի կշտացել։

Հիշեցնենք, որ օրենքները, որքան էլ զավեշտալի են, հաճախ նաև անհասկանալի, դրանք իրական են, քանզի ունեցել են իրենց դատական նախադեպերը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում