ՄամուլՄշակույթ

Գրողը հնարավորություն կունենա ներկայացնել սեփական ստեղծագործությունը որևէ դպրոցում

Կառավարության նիստի շրջանակներում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ներկայացրին «Քո արվեստը  դպրոցում»։

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում: Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ այս ծրագրի նպատակն է, որպեսզի, օրինակ՝ յուրաքանչյուր գրող հնարավորություն ունենա ներկայացնել սեփական ստեղծագործությունը որևէ դպրոցում:

«Այս ծրագիրը գումար վաստակելու ծրագիր չէ, այլ փոխշահավետ համագործակցություն է արվեստագետի և դպրոցի միջև: Այսպիսով` աշակերտները լայն հնարավորություն կունենան մշակույթ ստեղծողների հետ շփվելու, իսկ արվեստագետը՝ կարող է իր աշխատանքները ներկայացնել դպրոցներում և դրանից էլ կառևտրայնացվի իր մշակութային պրոդուկտը»։

Ծրագրի հետ կապված ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջարկեց նման միջոցառումներ իրականացնել նաև տարբեր զորամասերում, իսկ Արարատ Միրզոյանն էլ՝ կալանավայրերում։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով