Շոու-բիզնես

Գնացեք և ձեր կանանց … արեք. Շպռոտը՝ իրեն «կպցնել» ցանկացողներին

Գնացեք և ձեր կանանց … արեք. Շպռոտը՝ իրեն «կպցնել» ցանկացողներին

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն իր վրդովմունքն է հայտնել իրեն «կպցնել» ցանկացող տղամարդկանց վերաբերյալ. Instagram-ի իր էջում երգչուհին գրառումներ է կատարել՝ խորհուրդ տալով հեռու մնալ իրենից:

«Ես չեմ փորձում խելոք աղջիկ լինել, չնայած լավ տղու կողքը ես միշտ խելոք աղջիկ եմ: Հերիքա աղջկա մասին բամբասեք կնգա նման: Եթե ձեզ թվում է, թե ճանաչում եք ինձ, որովհետև տեսել եք իմ սեքսուալ նկարներն ու տեսանյութերը, թույլ տվեք ձեզ մի բան ասել՝ դուք ոչինչ էլ չգիտեք իմ մասին…Սերը միշտ տարիք հարցնում է: Էդ սեքսը տարիք չի հարցնում: Ես ձեր համար բարեգործական կազմակերպություն չեմ, այնպես որ՝ նույնիսկ մի էլ փորձեք:

 Սա այն տղաներին է վերաբերվում, որոնք Երևանից կույս են ուզում տուն տանել, բայց միաժամանակ ուզում են զվարճանալ Շպռոտի հետ: Եվ այն տղամարդկանց, ովքեր ամուսնացած են և փորձում են կպցնել ինձ… գնացեք սեքս արեք ձեր կանանց հետ»,- այս մասին երգչուհին ասել է իր գրառումներում:

Կիսվել նյութով