Մամուլ

Գյումրիում 150 նոր աշխատատեղ կբացվի․Փաշինյանը դրեց առաջին քարը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Գմումրի։ ԱԺ նախագահ Արա Բաբոլյանի ուղեկցությամբ նա ներկա է եղել SASSTEX TEXTILE SOLUTIONS թեթև արդյունաբերական ձեռնարկության բացման արարողությանը։

Փաշինյանը ոչ միայն կարևորեց նման գործարանների բացումը, այլև հայտնեց իր աջակցությունը․

Ապրանքը դեպի Եվրոպա արտահանող կարի գործարանը բացվել է 2016 թվականին, որի նոր մասնաճյուղը պատրաստ կլինի այս տարվա ապրիլին։

«Ես այս մի քանը օրը արդեն երկրորդ անգամ եմ նման գործարանի բացման լինում, ինչը շատ ուրախալի և գովելի է, սա մեր խոստացած տնտեսական հեղափոխության առաջին քայլերից է։ Գործարանի բացմանը պետք է հաջորդի աշխատողների վերապատրաստման գործընթացը»։

«Երբ բացվեց մեր գործարանը, մենք ընդունեցինք 150 աշխատակցուհիների, ապրիլին նախատեսում ենք ևս 150-ի ընդունելություն։ Այս ամենը արվում է շվեյցարիահայ բարերար Վարդան Սրմաքեշի հովանավորչությամբ և հետադնդում է մեկ նպատակ՝ շենացնել և զարգացնել մեր հայրենիքը։

Մենք բոլորս հայ ենք և մեր նպատակը պետք է լինի մեկը՝ մեր հայրենիքի առաջընթացը։ Հաջորդ գործարանը կլինի Սպիտակ քաղաքում»,- պատմեց բարերար Կերիջին ։

Նոր գործարանի առաջին քարը դրեց Նիկոլ Փաշինյանը և հույս հատնեց, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով