ԱշխարհՄամուլ

Գլենդելում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստորանի մոտ. մեկ մարդ սպանվել է իսկ մարդասպանը փախուստի է դիմել

ԱՄՆ Գլենդել քաղաքում շաբաթ երեկոյան կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստորանի մոտակայքում, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել:

KTLA.com կայքի փոխանցմամբ, սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է եղել։ Տուժածը թեթև վնասվածքներ է ստացել։ Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։

Մարդասպանը փախուստի է դիմել մուգ մոխրագույն մեքենայով: Հավելենք, որ «Արարատ» ռեստորանի ղեկավարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի ռեստորանի և իրենց հաճախորդների հետ։

Կիսվել նյութով