Մամուլ

Գիշերը բերման ենթարկված «Սիգարոնի» թիկնազորի 2 անդամներն ազատ են արձակվել

Երեկ գիշերը ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկված «Սիգարոն»-ի սեփականատեր Սիմոն Պողոսյանի թիկնազորի 2 անդամներն ազատ են արձակվել:

Այս մասին մեր զրույցում ասաց «Սիգարոն» ՍՊԸ-ի լրատվական ծառայության պատասխանատու Նվեր Սարգսյանը: «Օրինականության հետ կապված ոչ մի խնդիր չկա, ստուգվել են եւ կարճ ժամանակամիջոցում ազատ արձակվել»,- ասաց Սարգսյանը:

Երեկ տեղեկացրել էինք, որ Բագրեւանդ փողոցում ոստիկանները «ասֆալտին են փռել» «Սիգարոնի» սեփականատերերից մեկի թիկնազորին եւ բերման ենթարկել:

«Ռեյդ-զինաթափում» օպերացիայի շրջանակում երեկ Լեո փողոցում բերման են ենթարկվել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի 5 անդամը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով