ԱշխարհՄամուլ

Լեհուհին կորցրել է տեսողությունը, աչքերին դաջվածքներ անելու պատճառով (ֆոտո)

Լեհաստանի Վրոցլավ քաղաքի բնակչուհի` Օլան,  որոշեց դաջվածք անել աչքերի մեջ, որպեսզի նմանակի իր կուռքին` «Popek Monster» անունով ռեփերի: Սակայն տպավորիչ դաջվածք կիրառելու պահին ինչ-որ բան այն չստացվեց:

Նա Ինստագրամի էջում կիսվեց իր տպավորիչ լուսանկարներով, «Anoxi_cime» մականունով: Ցավոք, աղջիկը բավականաչափ պատասխանատու չգտնվեց տատու-սրահն ընտրելու հարցում և նրա վարպետը այդքան էլ փորձառու չգտնվեց: Արդյունքում լեհ աղջիկը կորցրեց աջ աչքի տեսողությունը:

Անհաջող ներարկումից հետո նրա աչքը սկսեց բորբոքվել, այնուհետև եղավ գլաուկոմա, իսկ հետո կատարակտ:

Աղջիկը միանգամից իրեն վատ զգաց դաջվածքից անմիջապես հետո, բայց նա համոզված էր, որ ցավը շուտով կանցնի: Օլաին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ երեք վիրահատության ենթարկվեց: Ցավոք, աջ աչքի տեսողությունը հնարավոր չեղավ փրկել, իսկ ձախ աչքի վիճակը մեկընդմեջ վատանում է:

Սակայն աղջիկը պնդում է, որ ինքը չի զղջում իր արած քայլերից: Վերջերս Ինստագրամի իր էջում գրել էր, որ ինքը արդեն հաշտվել է տեսողության կորստի հետ:

Որոշ երկրպագուներ աջակցում են Օլաին, իսկ շատերը նրան կոչում են հիմար:

Lehuhi 3

lehuhi

Lehuhi 2

Կիսվել նյութով