Մամուլ

Գեղարքունիքում ձնահյուսի տակ մնացած զինծառայողը գնացել էր ձեռնոցի հետևից. մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից

««Ժողովուրդ» օրաթերթին մանրա­մասներ են հայտնի դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառա­յող Մհեր Հովսեփյանի մահվան դեպ­քից:

Ըստ մեր տեղեկությունների՝ Մհեր Հովսեփյանը դիրքում է եղել, սակայն քամին քշել է նրա ձեռնոցը: Այդ ժամանակ նրան հորդորել են ձո­րին մոտ չգնալ՝ նշելով. «Ձեռնոցդ քա­մին քշեց տարավ, պետք չէ վտանգի ենթարկես քեզ, գնաս ձեռնոցի հետևից»:

Բայց, ցավոք, Մհեր Հովսեփյանը մտածել է, թե վտանգ չկա, և մոտեցել է ձորին, ինչի ժամանակ ձյան թառը (բլրակը) քանդվել է, իսկ զինվորն ըն­կել է ձորը:Նշենք, որ Հովսեփյանը 24 տարեկան էր, ամուսնացած էր և ու­ներ մեկ երեխա:

Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի զինծառայող Մհեր Հով­սեփյանը կորել էր: Նրան մի քանի օր շարունակ փնտրում էին: Զինծառայո­ղին գտան մահացած»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով