ԺամանցՕգտակար

Գաղտնիքներ հրեաներից, որոնցով առաջնորդվելիս կմեծացնեք հանճար երեխաներ

Գաղտնիքներ հրեաներից, որոնցով առաջնորդվելիս կմեծացնեք հանճար երեխաներ:

Հրեա ծնողների սերն իրենց երեխաների նկատմամբ չափ ու սահման չունի: Սիրո նման դրսևորում չկա որևէ ազգի մոտ:

Հոգեբանները նշում են նման վերաբերմունքի լավ և վատ կողմերը: Այն, որ հրեա երեխաները սիրո և հոգատարության պակաս չունեն, միանշանակ է:

Մի ստեղծեք բարդույթներ երեխայի համար

Հրեա մայրը երբեք իր երեխային չի ասի, որ նա վատն է, այլ կասի՝ դու այնքան  լավն ես, որ չես անի նման հիմարություն կամ ինչպես իմ խելացին կարողացավ այդպիսի հիմար քայլ անել:

«Իմ երեխան չունի և չի  կարող ունենալ թերություններ»․ նման դիրքորոշում ունի յուրաքանչյուր հրեա մայր:

Գուցե նրանք տեսնում են դրանք, բայց բացի իրենցից՝ ոչ ոք չգիտի դրա մասին:

Խելացի ազատություն

Հրեական ժամանակակից դաստիարակությունը ունի երկու, առաջին հայացքից, հակասական երևույթներ՝ երեխային ազատություն տալն ու, միաժամանակ, շատ խստապահանջ լինելը:

Հրեա ծնողների համար երեխայի ազատությունը հատուկ «դաստիարակությունը» չէ, այլ օդ, որ հնարավոր չէ չշնչել:

Խիստ դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան խախտում է անթույլատրելիի սահմանը:

Հրեա երեխաները լավ գիտեն, որ մայրիկի օծանելիքը, օրինակ, կարելի է ցանել դրսի կատուների վրա, իսկ ա՛յ, տատիկին խփել չի կարելի:

Հաճախ գովաբանել երեխային

Մայրը  միշտ գովաբանում է իր երեխային: Եվ այդ գովքը սկսվում է երեխայի ծնվելու պահից:

Հրեա մայրը հիանում է իր երեխայի անգամ չնչին հաջողություններով ու ձեռքբերումներով, լինի դա մի նոր վանկի արտասանում, թե առաջին` ծուռումուռ արված նկարը:

Երեխայի անգամ փոքրիկ հաջողության մասին  անպայման բոլոր ընկերներն ու ծանոթները կիմանան, իսկ կարևորն այն է, որ երեխան պետք է տեսնի, որ իրեն գովում են բոլորի ներկայությամբ։

Պատասխանատվության բարձր զգացում սեփական արարքների համար

Հրեաները հավատում են, որ երեխայի ներկայությամբ ծնողի արած անգամ ամենաաննշան խոսքն ու փոքր սայթաքումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. հրեա ծնողներն իրենց օրինակով, իրենց խոսքերի, քայլերի և գործերի մեջ զգուշություն են դրսևորում՝ դրանով իսկ ճիշտ ուղղորդելով իրենց երեխաներին:

Սերն ու հարգանքը երեխայի հոգեկան առողջության գրավականն են

Հրեաների համար պարտադիր պայման է, որ երեխան տեսնի ծնողների փոխադարձ ուշադրությունը: 

Երեխան պետք է համոզվի, որ նրանց հարաբերությունները լի են  սիրով ու հոգատարությամբ:

Այսպես երեխան իրեն պաշտպանված է զգում: Բացի այդ, ծնողների նման վարքն ընդօրինակման հրաշալի օրինակ է:

Հենց նման փոխհարաբերություններ երեխան հետագայում կձգտի ստեղծել սեփական ընտանիքում:

Սովորել ծնող լինել

Աղջիկն ամուսնանալու ժամանակ արդեն պատրաստ է մայր դառնալ: Նրան չեն սովորեցնում ապրել միայն իր համար, նրա գլխավոր կարիերան տունն ու ընտանիքն են:

Եթե ամուսնության առաջին իսկ շրջանում մայրությունն ու հայրությունը դիտարկենք որպես ծանր բեռ, սահմանափակում, ապա հաջողակ երեխա մեծացնելը շատ դժվար կլինի:

Ձգտելով դաստիարակել ինքնուրույն, հաջողակ ու իրենց ոտքերի վրա ամուր կանգնած երեխաների՝ հրեա իմաստունները ստեղծել են դաստիարակության մի ամբողջ համակարգ, որին Իսրայելում ցանկացած ոք կարող է ծանոթանալ հատուկ ծնողական կուրսերի ընթացքում:

Նման կուրսեր անցկացվում են արդեն շատ երկրներում:

Արդյունավետ դաստիարակության առաջին կանոնն այն է, որ սկզբում պետք է դաստիարակվել՝ որպես մայր ու հայր, կարգավորել այդ հարաբերությունները, այնուհետև երեխա ունենալ ու զբաղվել նրա դաստիարակությամբ:

Սովորեցնել երեխաներին ճիշտ տնօրինել ժամանակը

Հրեա երեխաները չգիտեն, թե ինչ է ծուլությունը և բակերում անգործ շատախոսությունը. ջութակ, անգլերեն, մաթեմատիկա․ ամեն բան միաժամանակ ու քիչ-քիչ:

Փոքր տարիքից երեխաները սովոր են, որ մշտապես պետք է զբաղված լինեն և դա նորմալ է։

Կիսվել նյութով