Քաղաքականություն

ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորեն Նաիրա Զոհրաբյանը և Պետրոս Ղազարյանը

Երեկ կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստը վարում էր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նշեց, որ ամենայն լրջությամբ են տրամադրված Երևանի քաղաքապետի ընտրություններին և պատրաստվում են ներկայացնել իրենց թեկնածուին։ Ավելի ուշ անցկացվեց քվեարկություն՝ ըստ որի պարզ դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը։

naira zohrabyan 2

Ցուցակի երկրորդ տեղում է լրագրող Պետրոս Ղազարյանը, ում հաջորդում է քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։

petros ghazaryan1

Arman Abovyan

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով ՀՀՇ-ի ցուցակը:

Share