Մամուլ

Բժիշկների աշխատավարձերը Հայաստանում 2019 թվականին կբարձրանան

2019 թվականին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում աշխատող բժիշկների աշխատավարձերի բարձրացմանը կհատկացվի 5.4 մլրդ դրամ, չորեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետբյուջեի նախագծի ներկայացման ընթացքում ասաց Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Նախագծով նախատեսվում է, որ բժիշկների միջին աշխատավարձը 178 հազար դրամից կդառնա 240 հազար դրամ, բուժքույրերինը` 80 հազար դրամից 120 հազար դրամ, իսկ կրտսեր բժշկական անձնակազմինը` 80 հազար դրամից մինչև 100 հազար դրամ։

bjshkakan dimak

«Խոսքը պոլիկլինիկաների անձնակազմի մասին է, որոնց բյուջեն մենք ավելացնում ենք։ Աշխատավարձերն արդեն ավելացել են այս տարի և կբարձրանան նաև հաջորդ տարի»,– ասաց Թորոսյանը։ Նա նշեց, որ սրանք միջինացված ցուցանիշներ են, և բժիշկներն իսկապես ստանում են «ինչ–որ մեկը մի քիչ շատ, մյուսը` մի քիչ պակաս»։

Թորոսյանի խոսքով, աշխատավարձերի բարձրացումը երկու հիմնական նպատակ է հետապնդում։ «Բժիշկները չպետք է «ստվերային» եկամուտ սպասեն իրենց պացիենտներից։ Ավելին, ես կարծում եմ, որ բժիշկների` իրենց աշխատանքից բավարարված լինելուց շատ բան է կախված` պացիենտի նկատմամբ վերաբերմունքից մինչև բուժման ընթացքը»,– ասաց Թորոսյանը։

bjishk 1

Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, եկամտային հոդվածը կազմում է 1.5 տրլն դրամ, ծախսայինը` 1.6 տրլն դրամ, պակասուրդը` մոտ 150 մլրդ դրամ։ Պետբյուջեի նախագծի համաձայն, կապիտալ ծախսերը 2018 թվականի համեմատ կաճեն`2018 թվականին սպասվող ՀՆԱ 2.3 տոկոսի փոխարեն, 2019 թվականին դրանք կկազմեն ՀՆԱ 3 տոկոս։

Ծախսերի կառուցվածքում հիմնական տեշակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական և մշակութային ոլորտներին` բոլոր ծախսերի շուրջ 44 տոկոսը, պաշտպանության և հանրային կարգի պահպանությանը` 24 տոկոս, տնտեսության իրական հատվածը` 12.3 տոկոս, պետբյուջեի մոտ 10 տոկոսը կուղղվի պետպարտքի սպասարկմանը, 3.2 տոկոսը` համայնքային բյուջեի դոտացիաներին, 5.8 տոկոսը` պետիշխանության մարմինների ծախսերին ($1 – 487,88 դրամ)։

Աղբյուր՝ newsarmenia.am

Կիսվել նյութով