Մամուլ

«Բանակին հրահանգավորել են քվեարկել «Իմ քայլ»-ի օգտին». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան. «Այս ընտրությունները, իհարկե, էականորեն տարբերվում են մեր ունեցած բոլոր ընտրություններից: Չկան ավանդական գազելները, ընտրողին գումար չի բաժանվում, բայց վարչական ռեսուրս կիրառվել է:

Ես վստահ եմ կամ ուզում եմ վստահ լինել, որ վարչական ռեսուրսի կիրառումը չի եղել վարչապետի կողմից հրահանգավորված:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով հավատարմորեն ծառայել է Ռոբերտ Քոչարյանին այնուհետև Սերժ Սարգսյանին, ամբողջ մարզը ուղղորդել է դեպի Իմ Քայլի տարբեր թեկնածուները:

Ավելին, բանակը հրահանգավորված է եղել քվեարկել Իմ Քայլի օգտին: Տաթև խոշորացված համայնքի ղեկավարը հրահագել է քվեարկել Իմ Քայլի 2-րդ համարին: Ես հուսով եմ, որ ամսի 10-ին մենք հրաժեշտ կտանք Հռոմի պապից ավելի կաթոլիկ եղած պաշտոնյաներին»:

Կիսվել նյութով