Մամուլ

«Բայց ինչի՞ համար, ես ձեզ ի՞նչ եմ արել»․Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ծեծի են ենթարկել 9 ԼԳԲՏ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ծեծի ենթարկված 9 ԼԳԲՏ։ Ակտիվիստներից մեկի ֆեյսբուքյան գրառումը․

«Երբ արյունովդ ողողված, ոլորված ոտքով ու համարյա ուշաթափվելով փախնում ես կյանքիդ համար ու քարերով զինված մի ամբոխ հասնում ա քեզ, պտտվում ես ու հարցնում «Բայց ինչի՞ համար, ես ձեզ ի՞նչ եմ արել»:

Հետո տեսնում ես մի օրգազմիկ բերկրանք իրենց դեմքին, քո ավելի մեծ ցավը իրենց միայն հաճույք ա պատճառում: Երբ ժամից ավել քեզ հետապնդում են, դու ֆիզիկապես մարում ես արդեն բայց ներքին ձայնդ ճչում ա «ՍՊԱՆՈՒՄ ԵՆ, ՓԱԽԻ»:

Երբ աչքերդ քո իսկ արյունով են հեղեղված ու դու անորոշ մթությունն էլ ես կարմիր տեսնում: Երբ մոտենում ես պատահական մեքենաների ու աղերսում որ փրկեն քո փոքրիկ, բայց այդքան կիսամեռ կյանքը, իսկ իրենք քշում գնում են:

Երբ դժոխքից փախնում ես բայց չես էլ կարողանում լացել, որ հանգստանաս: Քեզ ուղղակի մնում ա մի մարմին, որի մեջ կիսամեռ հոգիդ նայում ա աշխարհին բացարձակ անտարբերությամբ»:

Robert Sylwery

Հիշեցնենք, որ տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ  9 ակտիվիստի վրա և ծեծել:

Ըստ այդմ՝ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ անել իրենց հետ. Քաղաքացին խնդրել է, որ ոստիկան մոտենա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծել  Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:

Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան: Կան բերման ենթարկվածներ, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ և նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ  9 ակտիվիստի վրա և ծեծել:

Կիսվել էջում