ԺամանցՇոու-բիզնես

«Արփին Մանկական Եվրատեսիլին մանկուց էր երազում մասնակցել». Աննա Մանուչարյանը՝ դստեր Եվրատեսիլյան երգի մասին

Դեպի Մանկական Եվրատեսիլ 2018»-ի հայ մասնակիցներն արդեն ընտրվել են, նրանց շարքում է նաև դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն՝ Արփին: BlogNews.am-ի հետ զրույցում Աննան պատմել է, թե ինչպես որոշեցին մասնակցել մրցույթին և Արփիի տրամարդվածության մասին:

«Ինձ շատ հարազատ և վստահելի մարդկանցից մեկն՝ Ադա Սիմոնյանն, առաջարկեց Արփիին ուղարկել մրցույթին: Մի երգ ունեինք, որը երբեք չէր հրապարակվել և որպես մրցույթի հայտ դա ուղարկեցինք: Արդյունքում Արփին հայտնվեց մասնակիցների ցուցակում»,-նշում է դերասանուհին Աննան պատմում է, որ Արփիի համար մանկական եվրատեսիլին մասնակցելը դեռ մանկուց երազանք է եղել և միշտ հետևել է մրցույթի ընթացքին.

«Այն ժամանակ իհարկե տարիքը թույլ չէր տալիս մասնակցել, երբ դարձավ ինը տարեկան նրա երազանքն այլ ուղղվածություն ստացավ և մենք մի պահ մոռացանք մրցույթի մասին: Այս անգամ պարզապես փորձեցինք, առանձնապես մեծ տրամադրվածություն չկար, բայց հիմա արդեն սկսել ենք նախապատրաստվել»:

Արփին մրցույթների մասնակցելու փորձ ունի, հարցազրույցի ժամանակ մայրիկին ասում էր, որ փոխանցի՝ բացարձակ լարվածություն չի զգում. «Սովորաբար Արփին թավջութակի մրցույթներին է մասնակցում, մենք երբեք նրա լարվածություն չենք զգում, բնականաբար տրամաբանական է որ նա հուզվում է, չնայած երբեք դա ցույց չի տալիս: Եղել են առինթեր որ դպրոցի բեմում երգի, բայց կարողանում է իրեն հավաքի և լավ ներկայանա: Հիմա ես իմ հույսը դրել եմ Արփիի հավաքվածության և կազմակերպվածության վրա»:

Արփիի երգը պարի մասին է, այն ֆանկ ոճում է: Պարը բեմադրելու է «Swag art school»-ի Նատա Մխիթարյանը, երգի հեղինակը Տիգրան Պետրոսյանն է: Այս ընթացքում Արփին վոկալ է պարապելու՝ մրցույթին նախապատրաստվելու համար: «Մենք որոշել ենք մեկնել հանգստանալու, պարզապես մի քիչ լիցքաթափվելու և թարմ ուժերով մրցույթին նախապատրաստվելու համար»,-եզրափակեց Աննան:

Նշենք, որ մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն օգոստոսին՝ նախագծի յութուբյան էջում: «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգային ծրագրերը կհեռարձակվեն Առաջին ալիքով սեպտեմբերին: Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 25-ին:

Աղբյուր՝ blognews.am

Կիսվել նյութով