Մամուլ

Արա Վարդանյանն այսօր եկել է աշխատանքի, և հիմնադրամի գործունեությունը շարունակվում է

Aysor.am-ը գրում է․ ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանն ազատ արձակվելուց հետո այսօր եկել է աշխատանքի, այդ մասին ասել է հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը։

«Հիմնադրամը շարունակում է անխափան աշխատել, ստանում է նվիրատվություններ, բոլոր ծրագրերը նախատեսված կարգով ընթանում են», – տեղեկացրել է խոսնակը։Նրա խոսքով՝ Արցախի Թաղասեր գյուղում համայնքային կենտրոնի բացում է տեղի ունեցել, իսկ հուլիսի 14-16-ին դարձյալ Արցախում կայանալու են տների, համայնքային կենտրոնի բացում։

«Աշխատանքային գործընթացում որևէ բան չի փոխվել։ Հիմնադրամից չկա և չի եղել որևէ լումայի պակասորդ», – մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ Վարդանյանը չի ընդունում իրավապահ մարմնի կասկածանքները և պնդել, որ որևէ յուրացում չի կատարվել հիմնադրամից։
«Արա Վարդանյանի գործողություններում հանցակազմ չկա, և նա չի ընդունում իրավապահ մարմնի հայտնած կասկածանքը, որի համար ինքն այժմ ձերբակալված է», – ասել է փաստաբանը»։

Նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով