Խոհանոց

Կրեմով շոկոլադե թխվածք, շատ համեղ և արագ պատրաստվող

Կրեմով շոկոլադե թխվածք, շատ համեղ և արագ պատրաստվող։

Բաղադրամասեր խմորի համար

Կաթ – 2 բաժակ, Ալյուր – 2 բաժակ, Շաքարավազ – 1.5 բաժակ, Կակաո – 6 ճ/գ, Փխրեցուցիչ – 1 թ/գ

Կրեմի համար

Կաթ – 2 բաժակ, Ալյուր – 3 ճ/գ, Շաքարավազ – 1 բաժակ, Ձու – 1 հատ, Շոկոլադ – 1 սալիկ

Ձևավորման համար

Թարմ հատապտուղ, նռան հատիկներ

Պատրաստման եղանակը

Թասի մեջ լցնել ալյուրը, շաքարավազը, կակաոն և փխրեցուցիչը, ավելացնել տաք կաթը, խառնել, չհարել: Ստացված ջրիկ խմորը լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ և թխել 180 աստիճան ջեռուցում 40 րոպե:

Առանձին տարայի մեջ կաթը հասցնել եռման աստիճանի: Մեկ ուրիշ թասի մեջ հարել ձուն, շաքարավազի և ալյուրի հետ, վրան ավելացնել տաք կաթը և անընդհատ խառնելով մարմանդ կրակի վրա՝ հասցնել եռման աստիճանի:

Ավելացնել կտրատված շոկոլադե սալիկը և խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:

Սառած խմորը կիսել 2 մասի, ամբողջությամբ պատել կրեմով և զարդարել թարմ հատապտուղով և նռան հատիկներով:

Կիսվել նյութով