Շոու-բիզնես

Ավո Խալաթյան. «Բախտավոր եմ, որ այդ կանայք իմ կողքին են, միևնույն ժամանակ՝ դժբախտ»

Bravo.am – ը գրում է.

Գեղեցիկ սեռի տոնական մեկամսյակի շրջանակում Ավո Խալաթյանը ոչ միայն խոսել է մայրիկի` դերասանուհի Փիրուզա Խալաթյանի մասին, հիշել մանկության տարիների իր չարաճճիությունները, այլև ասել է, թե ովքեր են իր կյանքի երեք գլխավոր կանայք:

Համով չարաճճիություններ

Շատ չարաճճի չեմ եղել: Խելացի էի, լսող եւ միայն համով չարաճճիություններ էի անում: Թեև ընտանիքում միակ երեխան եմ եղել, բայց հայրս, մայրս այնքան ջերմություն են տվել, որ երբեք միայնության համախտանիշով չեմ տառապել: Իսկ մանկությունս երկու բակում էր անցնում՝ մորական տատիկիս տան և մեր տան:

«Մի քանի աշխատավարձի օր լացել եմ»

Հիշում եմ, որ իմ մանկության տարիներին 25 մասանոց մեքենաների հավաքածուներ կային, որ վաճառվում էին «կոմիսիոններում»: Մի քանի աշխատավարձի օր լացել եմ դրա համար, և մի լավ օր մայրս գնեց այն ինձ համար: Երբեք ոչնչի պակաս չեմ ունեցել ու միշտ խաղալիքներովս կիսվել եմ ընկերներիս հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝  bravo.am

Կիսվել էջում