Մամուլ

Ավելի քան 1,8 մլրդ դրամ կհատկացվի ՊԵԿ-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին առաջիկայում կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 873 մլն 200 հազար դրամ։ Նշված գումարով կբավարարվի արտադրող և ներմուծող տնտեսվարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների աճող պահանջարկը։ Այսպես կառավարությունն ինն ամսում կհատկացնի 1 մլրդ 873 մլն 200 հազար դրամ։ Ընդ որում՝ ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար կծախսվի 360 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման համար կծախսվի 360 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման համար՝ 1 մլրդ 513 մլն 200 հազար դրամ։

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով