Մամուլ

Առավոտն առանց Շարմազանովի ֆեյսբուքյան Live-ի

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ ԱԺ արտահերթ ընտրությունները։ Ընտրություններում առաջադրված էին 11 ուժեր, որոնք բոլորն էլ ակտիվ նախընտրական քարոզարշավ ունեցան՝ չնայած շատ կարճ ժամանակահատվածի։ Ուժերի մի մասը սկսեց կիրառել հասարակության կողմից արդեն ընդունված, սակայն իրենց կողմից քննադատության արժանացած մեթոդներ։

Ֆեյսբուքյան Live-երը և գովազդները դարձան ընտրողներին դիմելու ամենակիրառելի տարբերակները։ Որոշ պատգամավորներ էլ հատուկ նախընտրական արշավին մասնակցելու համար դարձան ֆեյսբուքյան օգտատերեր։

Նախընտրական գրեթե բոլոր առավոտները բացվում էին Էդուարդ Շարմազանովի ուղիղ եթերներով, բուռն ելույթներով։

Խորհրդարանական ընտրություններից հետո առաջին առավոտն է․ արդեն պարզ է, որ խորհրդարանում կլինեն 3 ուժեր, որոնց թվում չկա երբեմնի մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն, լուռ են ՀՀԿ պատգամավորական թեկնածուները, լռել են նաև ֆեյսբուքյան Live-երը, բացի այդ, անհետացել է Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան նորաթուխ էջը։

Կիսվել նյութով