Մամուլ

Առաջիկա օրերին սպասվում է բենզինի և դիզվառելանյութի արժեքի 40 դրամ գնանկում

Վերջերս Հայաստանում սկսել են նվազել այն ապրանքատեսակների գները, որոնք մինչ այդ մենաշնորհային կարգավիճակում էին: Հայտնի է, որ կտրուկ նվազել է բանանի և շաքարավազի գինը:

Լուրեր են շրջանառվում, որ վառելանյութի շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատերերը հանդիպել և որոշել են ինքնուրույն նվազեցնել բենզինի և դիզվառելիքի գները: Ասում են, որ վերջինները նման որոշում են կայացրել՝ անհանգստանալով այն հանգամանքից, որ նոր կառավարությունը հնարավոր է ստուգումներ սկսի իրենց ընկերությունում:

Ասում են նաև, որ վառելանյութ ներկրող մոնոպոլիտսները փորձելու են առավելագույնը ձգձգել գնանկումը և հնարավոր է վառելանյութի գնանկումը տեղի ունենա աստիճանաբար՝ յուրաքանչյուր շաբաթ 10 դրամ քայլով:

Աղբյուր mamul.am

Կիսվել նյութով