Մամուլ

«Առաջարկ եմ ստացել աշխատել Լոնդոնում և ոչ միայն», Լիլի Մորտո

Asekose.am-ը գրում է.

Օրերս համացանցում բուռն քննարկվում էր սկանդալային Լիլի Մորտոյի մասնակցությունը ռուսական «Առաջին ալիք»-ով եթեր հեռարձակվող «Мужское/Женкое» հաղորդմանը, որում Լոնդոնից ժամանած «կենդանի տիկնիկ» Քենը փնտրում էր իրական Բարբիի:

«Քենը՝ Ռոդրիգոն, շատ խելացի տղամարդ է, տարբեր լեզուների է տիրապետում, բայց չեմ կարծում, որ անձնական շփում կունենանք: Նրան առաջին անգամ հանդիպել էի հենց հաղորդման ընթացքում: Ի դեպ, Ռոդրիգոյից արդեն գործնական առաջարկներ եմ ստացել: Առաջարկում է միասին աշխատել Լոնդոնում և ոչ միայն, ընդունել եմ առաջարկը, պարզապես անգլերենի այդքան էլ լավ չեմ տիրապետում, պետք է աշխատեմ դրա վրա»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Լիլի Մորտոն:

Նա նշեց նաև, որ հաղորդման նկարահանումից հետո Ռոդրիգոն իրեն և մյուսներին հրավիրել էր ակումբ: Ինչ վերաբերում է բուն հաղորդմանը, Լիլիի խոսքով՝ դրան մասնակցելու առաջարկը ստացել է հենց ռուսական «Առաջին ալիք»-ից.

«Նրանք տեսել էին իմ մասնակցությամբ հաղորդումները, Instagram-ից այդքան էլ տեղյակ չէին, հետո գտել էին ինձ:

 

Մանրամասն՝  այստեղ

Կիսվել նյութով