Մամուլ

Առանձնակի դաժանությամբ սպանություն Գեղարքունիքի մարզում. ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ որդին ստում էր, թե մայրը հանկարծամահ է եղել

Առանձնակի դաժանությամբ սպանություն Գեղարքունիքի մարզում. ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ որդին ստում էր, թե մայրը հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է  տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 20:50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել,որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լճաշեն բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, և  ըստ որդու հատարարության՝ մայրը հանկարծամահ է եղել:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի, նշված տան ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 86-ամյա Կատյա Խ.-ի դին՝ դեմքի և պարանոցի շրջաններում բռնության հետքերով:

Տանը մահացածի որդին այս անգամ ոստիկաններին ու քննիչներին է փորձում համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել ու մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանները պարզում են, որ որդու հայտնածը չի համապատասխանում իրականությանը:

Դատաբժշիկը հայտնում է նաև որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանի արնանման հետքեր, պարանոցի շրջանում քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ:

Ոստիկանները մահացածի որդուն, Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ին, սպանութուն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերաբակալում և տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Սևանի քննչական բաժին:

Քննիչի որոշմամաբ Զավեն Խ.-ն ձերբակալվում է: 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել նյութով