Մամուլ

Ապրիլյան պատերազմի մասնակից ներկայացած Մանուել Մանուկյանը, պարզվում է չի մասնակցել մարտական գործողություններին

Shamshyan.com-ը գրում է․Վերջին շրջանում ամբողջ ՀՀ-ն ալեկոծվել էր ներքաղաքական գործընթացներով, որի ընթացքում ի հայտ եկան, ինչպես դրական, այնպես էլ խիստ բացասական երևույթներ։

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ելույթ ունեցան մարդիկ, ովքեր չէին հանդիսանում այն անձինք, ում կարգավիճակով նրանք ներկայանում էին, մասնավորապես՝ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ» պապիկը, և իբրև ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը։

Եթե Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, անմիջապես հաջորդ օրը հերքեց տարածված լուրերը և ներկայացրեց իրականությունը, ապա այլ է իրավիճակը Մանուել Մանուկյանի դեպքում։

Վերջինս հանրային նշանակության մի շարք միջոցառումներում ներկայանում է որպես պատերազմի կարկառուն մասնակից, որը հերքել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ով մասնավորապես ասել է․ «Նա զորամասում մարտական հերթապահություն է իրականացրել, մարտական գործողությունների չի մասնակցել»։

Հարցին, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, անդրադարձել է նաև ՊՆ սոցվարչության պետ Սերժ Առուշանյանը․ «Գուցե ցուցարարների շարքերում եղել են ապրիլյան պատերազմի մասնակիցներ, սակայն անձամբ Մանուել Մանուկյանը մասնակից չէ:

Իհարկե մասնակիցների անունները չասեցին, բայց օրինակ կոնկրետ այդ տղան որ ելույթ ունենցավ, մենք այդ անուն ազգանունով ապրիլյան մասնակից չունենք: Ինքը այդ ժամանակ ծառայել է Ղարաբաղում, մարտական հերթապահություն է իրականացրել, ծառայել է մի զորմասում, որը ընդգրկված չի եղել մարտական գործողություններում ու ինքը միշտ հաջողությամբ ներկայնում է ապրիլյան հերոսամարտի մասնակից»։

Մինչդեռ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական կայքերում տարածվում է կեղծ տեղեկատվություն վերջինիս մասնակցությամբ տեղի ունեցած «մարտերի» մասին։ Իր կողմից պատմված պատմություններում ևս, շատ կան մեծ ու փորք հակասություններ․ «Ես ականջիս ծայրով լսում էի հակառակորդի կողմից եկող ձայները»:

Վերադառնալով, պատմել է Մանուելը Մարինե Մանուկյանի հետ զրույցում, նա անհամբեր հարցրել է ինչպես են իր զինվորները և նրանք պատասխանել են, որ լավ են, բայց հակառակորդի լռությունը կասկածելի ու տարօրինակ է․ Կարգադրեցի հարևան դիրքերին զեկուցել հակառակորդի առաջ գալու մասին։ Երբ հակառակորդը փորձեց խրամատից դուրս գալ, այնպիսի կրակահերթ ուղղեցինք նրանց դիրքի ուղղությամբ, որ խուճապի մատնված հազիվ հետ փախան։

Շարունակությունը կարող եք կարդալ՝ սկզբնաղբյուրում

Կիսվել նյութով