Աշխարհ

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքի բնակարանն այժմ վերանորոգված է (ֆոտո)

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքի բնակարանն այժմ վերանորոգված է։ ԼՂՀ ՊԲ զինծառայող, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի տունն այժմ վերանորոգված է: Քյարամը միշտ երազել էր, որպեսզի վերնորոգված տեսնի իր հայրական տունը, սակայն այդպես էլ չհասցրեց իր ձեռքերով վերակառուցել այն:

Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրենց վրա էին վերցրել «Շեն Հոլդինգ» ընկերությունը, «Վիլլաշին» ՍՊԸ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ փոխանցելով 600 հազար դրամ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ 500 հազար դրամ և այլոք:

Շինարարությունը սկսվել էր ապրիլի 12-ից և այսօր բնակարանն արդեն վերանորոգված է:

Ապրիլյան պատերազմի հերոս
Ապրիլյան պատերազմի հերոս
Ապրիլյան պատերազմի հերոս

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը զոհվել է Մարտակերտում՝ ապրիլին 1-ի լույս 2-ի գիշերը, գլխատվելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից։ Չորս օր տևած պատերազմը անդառնալի հետևանքներ  թողեց եզդի ընտանիքի վրա:

Քյարամ Սլոյանը Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ իր զինակիցների հետ միասին կարողացավ երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Նշենք, որ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

Նյութի աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով