Մամուլ

Ապրիլյանի մասնակից, «սպեցնազի» զինծառայող 40-ամյա Սասուն Միքայելյանին զրկել են հաշմանդամության կարգից

«Սպեցնազի» նախկին զինծառայող 40-ամյա Սասուն Միքայելյանը, ով վիրավորում է ստացել ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր էլ առողջական խնդիրներ ունի, սակայն նրան զրկել են հաշմանդամության կարգից:

NEWS.am-ի հետ զրույցում Սասուն  Միքայելյանն ասաց, որ արդեն երեք տարի որպես պայմանագրային զինծառայող ընդգրկված է «Հատուկ ջոկատի կազմում», ավագ հետախույզ է եւ այսօր ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք առաջացել են Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական առաջադրանք կատարելիս.

«Մինչ ծառայելը անվտանգության աշխատակից եմ եղել տարբեր հիմնարկներում, 2015-ին անցա պայմանագրային ծառայության սպեցնազի կազմում: Տարբեր առաջադրանքներ ենք կատարել սահմանին՝ նույնիսկ լազերային զենքից աչքի վիրավորում եմ ստացել: Ապրիլյան պատերազմը որ սկսվեց, մենք զորավարժությունների էինք, մեզ ասացին, որ պիտի Թալիշ գնանք՝ հատուկ առաջադրանք կատարելու, որովհետեւ պատերազմ է: Ապրիլի 2-ին գնացինք, ապրիլի 3-ին վիրավորվեցի»,-պատմում է Սասունը:

Զինծառայողի խոսքով՝ դիրքերը հետ բերելու, զինվորներին շրջափակումից ազատելու, վիրավորներին իջեցնելու ժամանակ, թշնամու դիպուկահարի կողմից նկատվել է եւ վիրավորվել թշնամու դիպուկահարի կողմից. «Սնայպերը նկատում ու խփում ձախ  կոնքազդրիս, սակայն տեսնելով, որ զինվորները շրջափակման մեջ են, մոռանալով ցավի մասին՝ առաջ ենք նետվում դեպի գրավված դիրքերը: Այդ ժամանակ թշնամին նկատելով լարված գործողություններ՝ սպեցնազի գործողությունների հետ կապված՝ գործի է դնում ծանր հրետանին, որի ընթացքում տանկի արձակած կրակոցը կպնում է որովայնիս: Էդ ժամանակ արդեն թշնամումու սպեցնազն էլ էր աշխատում ու մեզ օգնական ուժեր եկան, ինձ ու մյուս վիրավորներին դուրս են բերում տարածքից»:

Սասունին նախ տեղափոխում են Մարտակերտի զինվորական հոսպիտալ, ապա Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ստեփանակերտում առաջին վիրահատությունն են անում, հաջորդ օրը տեղափոխում Երեւանի Մուրացանի հոսպիտալ՝ ախտորոշումը՝ ձախ կոնքազդրային հոդի շրջանի ականաբեկորային միջանցիկ-թափանցիկ վիրավորում՝ փափուկ հյուսվածքային դեֆեկտով. «Երբ տեղափոխում էին Ստեփանակերտ, գիտակցությունս տեղն էր, բայց արնաքամ լինելու վտանգ կար եւ ինձ առաջին վիրահատությունն արեցին Ստեփանակերտում, հետո Երեւանում:

Մոտ 4 վիրահատություն եմ տարել, 4 ամիս հոսպիտալում գտնվելուց հետո դուրս եմ գրվել՝ հետագա բուժումը տանը շարունակելու համար: Արդեն երկու տարի է անցել, բայց իմ վիճակը գնալով վատանում է, ոչ թե լավանում եմ, ավելի եմ վատանում: Ոտքս երբեմն չի գործում, ձեռնափայտով եմ ման գալիս, մկանային ուժեղ ցավեր եմ ունենում, նյարդային համակարգիս վրա է ազդել»,-պատմեց նա:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով