ՄամուլՍպորտ

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ՌԴ-ից ժամանել եւ միացել է շարժմանը

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ՌԴ-ից ժամանել և միացել է շարժմանը։ Նա ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում ու ասել. «Այսօր երիտասարդները Ռուսաստանի ինձ որպես դեսպան են ուղարկել, որ բոլոր երիտասարդները, ուսանողները, աշխատող ժողովուրդը ձեր կողքին են, միասին են»։

«Թող պապանձվի այն մարդու լեզուն, որ կարող է ասել, թե այստեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը ձեր սրտում է»,- ասել է նա և հավելել. «Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայությունը ձեզ հետ է։ Ապրում է ձեզանով, շնչում է, և հավատացեք սերը վառել չի լինի»։

Նշենք, որ Շավարշ Կարապետյանը սուզալողորդ է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։

10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել էր թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։

Նյութի աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով