Աշխարհ

Անջելինա Ջոլին վերադառնում է մեծ կինո

Անջելինա Ջոլին վերադառնում է մեծ կինո, նա պլանավորում է ներկայանալ, որպես ռեժիսոր, իտալացի գրող Ալեսանդրո Բարիկոյի «Առանց արյան» գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմում:

Ջոլին նաև հրավեր է ստացել «Դիսնեյ» ընկերությունից, նկարահանվելու «Մալիֆիսենտա» ֆիլմի շարունակությանը:

Ինչպես նաև Ջոլիի դերակատարությունը հաստատվել է երկու խոշոր նախագծերում, որոնք պատկանում են «Ունիվերսալ» ընկերությանը, «Եկատերինա II Մեծ և Պոտեմկին» սիրային դրաման և Երկրորդ համաշխարհային պատերազմի հիման վրա «Լրտեսը ով սիրում է» ֆիլմերը:

Կիսվել նյութով