Մամուլ

Աննա Հակոբյանը քիչ առաջ հանդես եկավ շատ կարևոր հայտարարությամբ, որն ինչ որ չափով փարատեց մարդկանց անհանգստությունը

Աննա Հակոբյանը քիչ առաջ հանդես եկավ շատ կարևոր հայտարարությամբ, որն ինչ որ չափով փարատեց մարդկանց անհանգստությունը․

«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը։

Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»։

Կիսվել նյութով