Մամուլ

Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել գործարարների հետ

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Մոսկվայում հանդիպել են գործարարներ Ահարոն Պապոյանի, Վահագն Խաչատրյանի, Կարեն Մկրտչյանի, Վահան Աբգարյանի և Հայկ Ամիրջանյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործունեության շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել հիմնադրամի կայուն ֆինանսավորման մեխանիզմներ ստեղծելու շուրջ։

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես, այլև իրենց մասնագիտական փորձառությամբ։

Կիսվել էջում