Մամուլ

«Այս քաոտիկ ու իրարամերժ վիճակը լուծելու համար, այսօր՝ ժամը 18:30-ին, հանդիպում ենք Արամ Խաչատրյանի արձանի մոտ»․Դավիթ Սանասարյան

Քաղաքացիական ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խնդրում եմ տարածել.

Ֆեյսբուքի քաոտիկ ու իրարամերժ վիճակն անհանգստացրեց մի քիչ ու չկարողացա քնել։ Արդյունքում առաջարկում եմ հետևյալը՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը զբաղված է կառավարության ձևավորման վարչապետի իր կարևոր գործով, ուստի, առանց նրա հետ պայմանավորվելու (քանի որ ֆիզիկապես դա դժվար է էս օրերին), իմ վրա եմ վերցնում տարբեր հարցերին պատասխանելու բարդ գործը։

Առանձնակի դժվար ընկալողների համար նախապես ասեմ, որ իմ անունից եմ խոսելու, ոչ թե որևէ մեկի, բայց կան հարցեր, որոնց պատասխանը վարչապետի տիրույթում է ու ինքն անձամբ կպատասխանի։

Կոմունիկացիոն ու ինֆորմացիոն բնույթի խնդիրներից խուսափելու համար առաջարկում եմ այսօր՝ ժամը 18:30-ին, հանդիպենք Արամ Խաչատրյանի արձանի մոտ, ու խոսենք իրար հետ։

Ինչխ կըսեր Hayk Barseghyan-ը՝ ժողովուրդ ջան կԲեք, լավ բանի հԸմար ենք էնում, կբեեեեեք.

Սիրում ու սպասում եմ բոլորիդ»:

Կիսվել նյութով