Մամուլ

Այս իշխանությունները տարիների ընթացքում մի անգամ են երջանկություն պարգևել հայ ժողովրդին` իրենց հրաժարականով. Սասուն Միքայելյան

Այսօր Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և հայտարարեց, որ վերջին տարիներին այս իշխանությունների ձեռքով մեր հայոց տունը ներսից էր քանդվում: «Նիկոլի գլխավորությամբ կարողացանք ստեղծել մի հզոր բանակ, որը պետք է հայ ժողովրդին տանի ծիծաղի, հպարտության, իրեն քաղաքացի զգացող մարդու հայի տեսակի, որը պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում: Նայում եմ ձեզ, խաղաղություն եմ զգում. ես ինձ հայ եմ զգում, նայում եմ ձեզ, հավատ, վստահություն ու ապագա եմ տեսնում»,- հայտարարեց նա:

Սասուն Միքայելյանը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքը, ըստ որի՝ երբ ազգը բանակ է դառնում, երբեք նա ծնկի չի գա: «Այս բանակը չի կարող պարտություն կրել: Այս իշխանությունները տարիների ընթացքում մի անգամ են երջանկություն պարգևել հայ ժողովրդին` իրենց հրաժարականով»,- հավելեց նա

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվել նյութով