ԺամանցՇոու-բիզնես

Այսօր` «Միսս ԱՊՀ 2018» մրցույթին, Հայաստանը կներկայացնի Ռոմելլան. Հաղթողին կթագադրի Շուշան Երիցյանը

Աստանայում այսօր կկայանա «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ կընտրվի գլխավոր թագակիրը։ Հաղթող մասնակցին կթագադդրի Շուշան Երիցյանը, որը «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրն է։ Նա իր թագը կհանձնի Գեղեցկուհու նոր տիտղոսակրին։

Romella tamaryan2

Մրցույթում Հայաստանը ներկայացնում է 23-ամյա Ռոմելլա Թամարյանը։ Վերջինս սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով: Այժմ զբաղվում է դիմահարդարմամբ: 1.71 սմ հասակով Ռոմելլայի խոսքով` մոդելային չափորոշիչներին իր կազմվածքով համապատասխանում է:

Romella tamaryan3

Խոսելով մրցույթից ունեցած ակնկալիքների մասին` նա նշել է, որ Հայաստանի նախորդ տարվա մասնակցի՝ Շուշան Երիցյանի հաղթանակը իրեն պարտավորեցնում է պահել այդ ցուցանիշը:

Romella tamaryan1

«Չեմ կարող ասել, թե ինչպես կլինի: Այնպես չէ, որ հատուկ գնում եմ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար, սակայն գնում եմ իմ Հայաստանը լավագույնս ներկայացնելու նպատակով: Ես աշխատում եմ ինձ ավելի համեստ ներկայացնել, լուսանկարներում էլ բաց հագուստ չկրել, ավելի բնական լինել: Դեմքիս որևէ պլաստիկ միջամտություն չկա, աչքերս էլ բնական երանգի են, թեև շատերը հարցնում են` արդյոք լինզաներ եմ դնում: Երևի, հենց այդ բնական տեսքն էլ գրավել է մրցույթի կազմակերպիչներին, որ ինձ ընտրեցին մասնակցոիթյան համար»,- ասել է նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով