Մամուլ

«Այսօր հանրահավաքին ժողովուրդը պետք է ստույգ ասի, թե ո՞ւր պետք է վերադառնա Քոչարյանը». Ստյոպա Սաֆարյան

«Այսօր հանրահավաքին ժողովուրդը պետք է ստույգ ասի, թե ո՞ւր պետք է վերադառնա Քոչարյանը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր բազմահազարանոց հանրահավաքում ժողովուրդը պետք է վերաբերմունք արտահայտի Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին։ Ավելի ստույգ՝ ժողովուրդն ասի, թե ո՞ւր պետք է վերադառնա նա։ Սա կարևոր ու պատմական պահ է։

Նման պատուհան բաց թողնել, որ նա քրեական հարթությունից տեղափոխվի քաղաքական հարթություն, նշանակելու է այսօրվա կաշկանդվածությունից ազատել նրանց, ովքեր վախվորած են, բայց պատրաստ են նրա շուրջ համախմբվել ու ետ շրջել հեղափոխությունը։ Պահը բաց թողնելն ու դա թույլ տալը կարող է ճակատագրական լինել»։

Share