ԱշխարհՄշակույթ

Այժմ ես ակտիվորեն հայերեն եմ սովորում․ Նիկոլյա Ազնավուր

Համաշխարհային ճանաչում ունեցող հայ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյան, նախօրեին եղել է Մոսկվայում և ՌՈւՍԱՐՄԻՆՖՕ-ին պատմել է, թե ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել և ինչպես է իրեն զգում նախնիների երկրում։

Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան բազմիցս եղել է Հայաստանում, սակայն տեղափոխվելու վերջնական որոշումն այս տարի է կայացրել։

«Ես սիրում եմ Երեւանը, այն ինձ դուր է գալիս, այնտեղ հարմարավետ է»,- նշել է Ազնավուր-կրտսերը։

Գլխավոր դժվարությունը, որի հետ բախվել է լեգենդար երգչի վեց զավակներից մեկը, լեզվի չիմացությունն է։

Այժմ ես ակտիվորեն հայերեն եմ սովորում։ Սակայն հայոց լեզուն շատ բարդ է, բայց կամաց-կամաց ստացվում է խոսել։ Ապրելով Երևանում՝ ես կարող եմ արագացնել իմ ուսանումը»,- ասել է Ազնավուրի որդին։

Նիկոլյան, ով մայրական կողմից շվեդական արմատներ ունի, ասել է, որ Հայաստանում իրեն հաճախ հայի տեղ չեն դնում, եւ ստիպված է լինում ապացուցել, որ ինքը «իսկական հայ է»։

«Ես հայ եմ, և դա չի քննարկվում։ Հնարավոր է՝ ես արտաքինով նման չեմ հայի, սակայն ֆրանսերենում արտահայտություն կա՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում նա , ով դու հանդիսանում ես։ Դա, իրոք, այդպես է»»,- ծիծաղելով նշել է Նիկոլյա Ազնավուրը։

Նա նաև խոստովանել է, որ շատ հաճախ Հայաստանի շուկաներում, ուր սիրում է գնալ հանգստյան օրերին, մարդիկ իր հետ ռուսերեն են խոսում, բայց, որպես պատասխան, ինքը թափահարում է գլխով և հայերեն պատասխանում է, որ ռուսերեն չի խոսում։

Կիսվել նյութով