Ժամանց

Ամուսնու տեղին պատասխանը, երբ կինը ծաղրեց դիմացի հարևանուհուն՝ կեղտոտ սպիտակեղենի համար

Մի ամուսնական զույգ տեղափոխվում է նոր բնակարան։ Առավոտյան, կինը մոտենում է պատուհանին՝ դրսի տեսարանով հիանալու համար։

Նա ուշադիր նայում է շուրջ բոլորը, և հանկարծ նկատում, որ դիմացի շենքի հարևանուհին պատշգամբում արևին է փռում սպիտակեղենը։

– Նայիր, ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը, – ասում է նա ամուսնուն։

Սակայն ամուսինը շարունակում է կլանված թերթ կարդալ և թվում է թե նույնիսկ չի էլ լսում կնոջ խոսքերը։

– Ամենայն հավանականությամբ նրա լվացքի փոշին լավ որակի չէ, կամ էլ նա չգիտի լվացք անել, պետք է նրան խորհուրդ տալ։

Եվ այսպես շարունակվեց մի քանի շաբաթ։ Ամեն անգամ, երբ դիմացի շենքից հարևանուհին փռում էր սպիտակեղենը՝ կինը զարմանում էր և նշում, թե որքան կեղտոտ է սպիտակեղենը։

Բայց մի անգամ, արևային մի օր, կինը մոտենում է պատուհանին և զարմացած բացականչում.

– Վայ, իսկ այսօր սպիտակեղենը կատարյալ մաքուր է։ Վերջապես մեր հարևանուհին լվացք անել սովորեց։

– Ոչ, բանն ամենևին էլ դրանում չէ, – պատասխանում է ամուսինը․․․

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ MediaMag

Կիսվել նյութով