Ժամանց

Ամուսինը կնոջը կատակով խնդրեց, որ իր համար Իտալիայից որպես նվեր հմայիչ իտալուհի բերի

Ամուսինը կնոջը կատակով խնդրեց, որ իր համար Իտալիայից որպես նվեր հմայիչ իտալուհի բերի: Կինը մեկնում էր Իտալիա՝ կոնֆերանսի: Երբ ամուսինը նրան ուղեկցեց օդանավակայան, կինն ասաց.

– Շնորհակալություն, սիրելիս: Ի՞նչ կուզես բերեմ քեզ  Իտալիայից:

Ամուսինը, ծիծաղելով,  ասաց.

– Իտալուհի:

Կոնֆերանսը ավարտվեց և կինը վերադարձավ: Օդանավակայանում ամուսինը հետաքրքրվեց կնոջից, թե ինչպես է անցել ուղևորությունը, ապա հարցրեց.

– Դե ինչ, սիրելիս, կարծում եմ՝ չես մոռացել նվերս:

– Ի՞նչ նվեր,- զարմացավ կինը:

– Դե, այն… իտալուհուն, որ խնդրեցի քեզնից,- կրկին ծիծաղելով ասաց ամուսինը:

– Ա՜խ, դու հիշում ես… Դե, սիրելիս, ես արեցի ամենը, ինչ կարող էի… մնացել է միայն սպասել 9 ամիս, որպեսզի իմանանք իտալուհի՞ է արդյոք, թե…

Կիսվել նյութով