Շոու-բիզնեսՏեսանյութ

Ամոթ է, որ մարզիչը երգել չիմանա… Ինչպես Սոֆի Մխեյանը խայտառակվեց «Հայաստանի ձայն»-ում (Video)

Asekose.am-ը գրում է․

Օրերս  հետևում էի «Հայաստանի ձայն»-ը նախագծի կիսաեզրափակիչ փուլին: Այս փուլի կանոնների համաձայն` մասնակիցները պետք է հանդես գան նաև իրենց մարզիչների հետ: Ուշադրություևս գրավեց  Սոֆի Մխեյանը, ում բառիս բուն իմաստով  օգնության էր հասել Վիգեն Հովսեփյանը: Իսկ ինչու եմ նշում «օգնություն» բառը, որովհետև Վիգենը և եզրափակչում հայտնված մասնակիցները, երգը բաժանելով 4 մասի, փորձում էին փրկել Սոֆիին խայտառակությունից:

sofi

Նորություն չեմ ասի, որ երբեք էլ Սոֆի Մխեյանը չի փայլել երևելի ձայնով, սակայն այն, ինչ նա արեց այդ օրը, ուղղակի առանց մեկնաբանության թողնելն անհնարին կլիներ:  Հիմա կարող են Սոֆի Մխեյանին սատարողները նշել, որ ես չար ու նախանձ եմ, սակայն նրանց առաջարկում եմ հետևել youtube-ում արված մեկնաբանություններին:

«Ամոթ է, մարզիչը, որ երգել չիմանա էլ ինչ…», «Սոֆի, ամոթ է և Դուք էլ ժյուրի եք համարվում, «ուսուցիչ», «Ես պարզապես ներողություն եմ խնդրում, եթե կվիրավորեմ Սոֆիին, պարզապես ամոթ է, դուք, հարգելի Սոֆի, պարզապես պետք ա չերգեիք, խայտառակեցիք ձեզ, ինչ է սա,  ու դու մարզիչ եք, ձայնը փորից չեք կարում հանեք ու սովորեցնում եք ուրիշներին: Այ ձեր թիմի մասնակիցներից հաստատ դուք պետք է բան ունեք շատ սովորելու, ամոոոթ»…

Նշեմ, որ այսքանով մեկնաբանությունները և Սոֆիին ուղղված քննադատությունները չեն ավարտվում:

Պարզապես իրավիճակը հասկանալու համար առաջարկում եմ «վայելել» Սոֆիի կատարումը, ուղղակի հարկ է նաև նշել, որ ըստ կարծիքների` Սոֆիի եզրափակիչ անցած երգչուհին` Քրիստինա Խալատովան, հաղթելու մեծ շանսեր ունի, մնում է հասկանալ, թե Սոֆին ինչքանով կկարծի, որ իր սանի հաղթելու և նրան ինչ-որ մի բանում կրթելու հարցում ինքը ներդրում է ունեցել:

Կիսվել նյութով