Աշխարհ

ԱՄՆ-ում 32 տարի անց անձեռոցիկն օգնել է գտնել աղջնակի սպանողին

ԱՄՆ-ում անձեռոցիկին մնացած ԴՆԹ-ի միջոցով հնարավոր է եղել պարզել 32 տարվա վաղեմության սպանության մեջ կասկածյալին։ Վաշինգտոն նահանգի 66-ամյա բնակիչ Գերի Հարթմենը ձերբակալվել է 12-ամյա Միշել Ուելչի սպանության մեղադրանքով։

Աղջնակը սպանվել է 1986-ին․ նա կորել է քույրերի հետ զբոսանքի ժամանակ։ Դիահերձումը ցույց է տվել, որ Միշելը մահացել է գլխին բութ գործիքով հարվածի հետևանքով։ Նաև հայտնաբերվել են աղջնակի նկատմամբ սեռական բռնության ապացույցներ։

2006-ի մայիսին դիահերձման ժամանակ ստացված նյութերից տղամարդու ԴՆԹ է դուրս բերվել։ Միայն 12 տարի անց մասնագետները գտել են երկու եղբայրների, որոնց ԴՆԹ-ն համընկել է զոհի մարմնում հայտնաբերվածի հետ։

Գերի Հարթմենի օգտագործած անձեռոցիկի ԴՆԹ-ն համեմատել են աղջնակի դիահերձումից հետո ստացվածի հետ։ Դրանք համընկել են, և Հարթմենը ձերբակալվել է։ Նրան բռնաբարության և սպանության մեղադրանքներ են առաջադրել։

Կիսվել նյութով