Աշխարհ

ԱՄՆ-ում զույգը մահացել է ամուսնությունից 2 ժամ անց (լուսանկարներ)

ԱՄՆ-ում զույգը մահացել է ամուսնությունից 2 ժամ անց։

Ինչպես նշում է Daily Mail-ը, նորապսակները զոհվել են ավիաաղետի հետևանքով. պսակադրության վայրից նրանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Տեխաս նահանգում:

zuyg1 zuyg2

Հայտնի է, որ Ուիլ Բայլերն ու Բեյլի Աքերմանը, որոնք Սեմ Հյուսթոնի անվան պետական համալսարանի ուսանողներ էին, պսակադրվել են փեսացուի ընտանիքին պատկանող ռանչոյում:

Zuyger

Այս լուսանկարը արվել է նրանց ուղղաթիռ նստելուց անմիջապես հետո, երբ զույգը այն հրապարակել է իրենց ինստագրամի էջում և գրել հետևյալ խոսքերը․ «մենք մեկնում ենք վայելելու մեր սիրո մեղրամիսը»։

Ուրախ միջոցառումից հետո նրանք հրաժեշտ են տվել բարեկամներին ու ընկերներին և ուղղաթիռ նստել: Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է ռանչոյից 1,5 կմ հեռավորության վրա՝ բախվելով ժայռին: Կործանման հետևանքով զոհվել է նաև օդաչուն:

Տեխասի ոստիկանությունը մեկնաբանել է կատարվածը և առաջնային վարկած համարել են օդաչուի առողջական վատ լինելը։

Ոստիկանության վարկածով օդաչուն սրտի կաթված է ստացել։

Ոստիկանությունը հերքել է այն տեղեկությունները, որ ուղղաթիռը եղել է անսարք վիճակում և սպասարկել է նորապսակներին անսարք շարժիչով։ Նշվում էր նաև այն վարկածը, որ ուղղաթիռում վառելիք չի եղել, իսկ մեկ այլ տեղեկությունների համաձայն, ուղղաթիռը սպասարկող անձնակազմը անհրաժեշտ քանակի վառելիքը նախորոք չի մատակարարել։

Նորապսակների ծնողների կարծիքով, երբ զույգը բարձրացել է ուղղաթիռ, նրանք վառելիքի արտահոսք են նկատել, բայց սկզբում չեն հասկացել, որ այն կապված է եղել ուղղաթիռի հետ։

Ժամեր անց ոստիկանությունը հերքել է բոլոր վարկածները և պաշտոնապես հայտարարել ուղղաթիռի կործանման իրական պատճառը, նշելով օդաչուի սրտի կաթվածը, որպես ողբերգության պատճառ։

Նշենք, որ նորապսակները մեկնում էին իրենց մեղրամիսը անցկացնելու Տեխասից ոչ հեռու գտնվող իրենց առանձնատանը։

Կիսվել նյութով